Թրամփը NBC-ին մեղադրել է ամերիկյան հեռուստատեսությունը վարկաբեկելու մեջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է NBC և MSNBC հեռուստաալիքների սեփականատեր Comcast-ի գործադիր տնօրեն Բրայան Ռոբերթսին՝ մեղադրելով նրան ամերիկյան հեռուստատեսությունը վարկաբեկելու մեջ։ Այս մասին Թրամփը գրել է Truth Social սոցիալական ցանցում։

«Comcast-ը՝ և՛ NBC-ի, և՛ MSNBC-ի սեփականատերը, և նրա նախագահ Բրայան Ռոբերթսը հեռուստատեսության համար խայտառակություն են»,- գրել է Թրամփը։

Նա պնդում է, որ այս հեռուստաալիքների վարկանիշները շատ ցածր են՝ CNN-ի հետ հավասար, որին Թրամփն անվանել է «խաթարված հեռարձակման աղետ»։

Share This