Թրամփը 8 օրում արեց ավելին, քան Բայդենը 4 տարում․ Վենս

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը իր երդմնակալությունից հետո առաջին ութ օրվա ընթացքում ավելին է արել, քան Ջո Բայդենի գլխավորած ամերիկյան ղեկավարությանը հաջողվել է չորս տարվա ընթացքում: Չորեքշաբթի նման կարծիք է հայտնել Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Իրականում կարծում եմ, որ մենք ութ օրվա ընթացքում ավելի շատ բան արեցինք, քան ամբողջ Բայդենի վարչակազմը չորս տարվա ընթացքում»,- ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում։

Վանսը հավելել է, որ Թրամփի վարչակազմի առաջնահերթ ոլորտները լինելու են տնտեսական և միգրացիոն ճգնաժամերի լուծումը։

«Բաց սահմանների քաղաքականության ևս չորս տարի, որը որդեգրեցին Բայդենը և դեմոկրատները, և մեր երկիրն անդառնալիորեն կփոխվի: Մենք նաև քայլեր ենք ձեռնարկում էներգիայի ծախսերը նվազեցնելու համար, քանի որ դա թույլ կտա մեզ ավելի մատչելի դարձնել սնունդը, բնակարանը և մնացած ամեն ինչ ամերիկացիների համար»,- նշել է Վենսը։

Share This