Թրամփը վերականգնում է հեռացված զինվորականներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է վերականգնել բանակից հեռացված զինվորականներին՝ COVID-19-ի դեմ պատվաստումից հրաժարվելու համար։ Այս մասին հաղորդում է Fox News-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան տեղեկատվական տեղեկագիրը։

Համաձայն հրամանագրի՝ վերականգնվողներին վերադարձվելու է նախկին կոչումը, վճարվելու է աշխատավարձը և տրամադրվելու է նպաստ։

Նշվում է, որ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի օրոք ավելի քան 8000 զինվորական ազատվել է բանակից պատվաստումների բացակայության պատճառով։

Share This