Թրամփը սպառնում է պատժամիջոցներով, եթե Ուկրաինայում հրադադար չհաստատվի
«Բանակցությունները Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շարունակվում են։ ԱՄՆ-ն, իդեալական դեպքում, կոչ է անում 30-օրյա անվերապահ հրադադարի։ Հուսանք, որ կպահպանվի ընդունելի հրադադար, և երկու երկրներն էլ պատասխանատվություն կկրեն այս ուղիղ բանակցությունների պահպանման համար։ Եթե հրադադարը չպահպանվի, ԱՄՆ-ն և նրա գործընկերները լրացուցիչ պատժամիջոցներ կկիրառեն», – նշել է պետության ղեկավարը։
ԱՄՆ վարչակազմը և նրա գործընկերները պատժամիջոցներ կկիրառեն, եթե Ուկրաինայում 30-օրյա հրադադար չհաստատվի։ Այս մասին Truth Social-ում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։