Թրամփը Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ վիրավորել է Բայդենին

ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ վիրավորել է նախկին նախագահ Ջո Բայդենին։ Այս մասին գրում է The New York Post (NYP) թերթը։

«Բայդենը խայտառակություն էր մեր երկրի համար։ Կատարյալ խայտառակություն»,- նշել է պետության ղեկավարը՝ լրագրողներին պատմելով ՌԴ նախագահի հետ իր զրույցի մասին։

Թրամփը հավելել է, որ Պուտինի հետ միշտ լավ հարաբերություններ է ունեցել։ Ամերիկացի ներկայիս ղեկավարի խոսքով՝ ինքը դրանով է տարբերվում Սպիտակ տան նախկին ղեկավարից։

Փետրվարի 8-ին ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկերոջ հետ։ Թրամփը, սակայն, չի հստակեցրել, թե որքան է տևել խոսակցությունը։

Share This