Թրամփը նոր գործադիր հրաման է ստորագրել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրաման՝ պետական մարմիններին հրահանգելով դադարեցնել խմելու թղթե ձողիկները՝ հօգուտ պլաստիկի, և մշակել ազգային ռազմավարություն՝ ամբողջ երկրում պլաստիկ ձողիկներին վերադառնալու համար: Համապատասխան հաղորդագրությունը տեղադրվել է Սպիտակ տան կայքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Թրամփի նոր հրամանը քննադատում է քաղաքականությունը որպես «իռացիոնալ» և թղթե ձոցիկների օգտագործումը անվանում «անգործունակ»: Փաստաթղթում նաև ընդգծվում է, որ թղթե ծղոտների արտադրությունն ու օգտագործումը, ըստ առանձին ուսումնասիրությունների, կարող է ավելի մեծ վնաս հասցնել շրջակա միջավայրին քիմիական նյութերի օգտագործման, արտանետումների մեծ ծավալների և այլ գործոնների պատճառով: Մշակվելիք ազգային ռազմավարությունը պետք է նախանշի ձեռնարկատիրությանը թղթե ձողիկերից հեռացնելու միջոցառումները:
«Սա անհեթեթ վիճակ է: Մենք վերադառնում ենք պլաստմասսե ձողիկներին», – ասել է Թրամփը լրագրողներին հրամանը ստորագրելիս: