Թրամփը հրաժարվել է պատասխանել ԱՄՆ-ի՝ Իրանի հակամարտությանը միջամտության վերաբերյալ հարցին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մամուլի ասուլիսի ժամանակ հրաժարվել է ասել, թե ինչ հանգամանքներում Վաշինգտոնը կարող է պատերազմի մեջ մտնել Թեհրանի հետ։ Սպիտակ տան YouTube ալիքը հեռարձակել է ամերիկացի առաջնորդի ելույթը։
«Ես չեմ ուզում խոսել այդ մասին»,- ասել է Թրամփը՝ պատասխանելով լրագրողի հարցին։