Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ և քննարկել Ուկրաինայում հակամարտությունը. WP
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն արդեն հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հաղորդում է The Washington Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Այս տեղեկատվության պաշտոնական հաստատում չի եղել ո՛չ Վաշինգտոնից, ո՛չ էլ Մոսկվայից։
WP-ի փոխանցմամբ՝ Թրամփն ու Պուտինը զրուցել են Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին։ Նրանք քննարկել են եվրոպական մայրցամաքում խաղաղություն հաստատելու նպատակը, իսկ Թրամփը հետաքրքրություն է հայտնել հետագա զրույցներով՝ քննարկելու «Ուկրաինայում պատերազմի արագ լուծումը»։
Նախընտրական քարոզարշավի ժամանակ հանրապետականն ասել է, որ մտադիր է շուտափույթ լուծել ուկրաինական հակամարտությունը, սակայն մանրամասներ չի հայտնել, թե ինչպես է պատրաստվում դա անել։ Ըստ WP-ի՝ Թրամփը մասնավոր կերպով նշել է, որ կաջակցի համաձայնագրին, որով Ռուսաստանը կպահի ազատագրված տարածքների մի մասը, և նա Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ հակիրճ բարձրացրել է տարածքների հարցը։ Բացի այդ, թերթը հայտնել է, որ զանգի մասին տեղեկացվել է Ուկրաինայի կառավարությունը։
«Կիևի պաշտոնյաները վաղուց են հասկացել, որ Թրամփը Պուտինի հետ կքննարկի ուկրաինական հակամարտության դիվանագիտական կարգավորումը»,-ասել են հրատարակության զրուցակիցները։