Թրամփը հայտնել է՝ երբ կխոսի Պուտինի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մարտի 18-ին հեռախոսով խոսելու է իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդում Է Reuters-ը:

Հանրապետականը հստակեցրել է, որ մտադիր է զրույցի ընթացքում բարձրացնել տարածքների հարցը Ուկրաինայի հակամարտության համատեքստում, ինչպես նաև քննարկել ԱԷԿ-ի նկատմամբ վերահսկողությունը:

Նրա խոսքով՝ հանգստյան օրերին «շատ աշխատանք է տարվել»։

«Մենք ուզում ենք տեսնել՝ արդյոք կարող ենք վերջ տալ այս պատերազմին։ Միգուցե այո, միգուցե ոչբայց ես կարծում եմ, որ մենք լավ շանսեր ունենք», – ասել է նա։

«Կարծում եմ, որ այս շաբաթ երկու նախագահները իսկապես լավ և դրական քննարկում կունենան», – հավելել է նա:

Share This