Թրամփը հայտնել է՝ դեմ չէ օրինական ներգաղթին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեմ չէ ԱՄՆ օրինական ներգաղթին։ Այս մասին գրում է Fox News-ը։
«Ես չեմ ուզում, որ մեր սահմանները բաց լինեն, ես ուժեղ սահմաններ եմ ուզում: Ես ուզում եմ, որ մարդիկ գան, բայց նրանք պետք է դա անեն օրինական ճանապարհով: Նրանք պետք է սիրեն մեր երկիրը, նրանք պետք է կարողանան, նրանք պետք է օգտակար լինեն», – ասել է նա: