Թրամփը հայտարարել է, որ հարգում է Զելենսկիին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հարգում է Վլադիմիր Զելենսկիին և ակնկալում է, որ նրանք համաձայնության կգան առաջիկա հանդիպմանը։Սպիտակ տանը Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ համատեղ մամուլի ասուլիսում լրագրողները հարցրել են ամերիկացի առաջնորդին, թե արդյոք նա նախատեսում է ներողություն խնդրել Զելենսկիից ուրբաթ օրը նախատեսված հանդիպման ժամանակ՝ նրան նախկինում բռնապետ անվանելու համար, գրում է Euromedia24-ը։
«Կարծում եմ՝ վաղն առավոտյան շատ լավ հանդիպում կունենանք։
Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում նրան»,- ասել է Թրամփը։Նա ավելի վաղ հաստատել էր, որ ուրբաթ օրը կայանալիք հանդիպման ժամանակ Զելենսկիի հետ հազվագյուտ հողերի մասին պայմանագիր կստորագրի:
Անցած երեքշաբթի Թրամփը ասել էր, որ Զելենսկիի վարկանիշը նվազել է մինչև 4 տոկոս, և Ուկրաինան պետք է ընտրություններ անցկացնի, եթե Կիևը ցանկանում է տեղ ունենալ կարգավորման սեղանի շուրջ: