ԹՐԱՄՓԸ ԿԱՐԾՈՒՄ Է, ՈՐ ՉԻՆԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՎՃԱՐԻ ԱՇԽԱՐՀԻՆ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Չինաստանը կորոնավիրուսի առաջացման համար պետք է աշխարհին փոխհատուցում վճարի 60 տրիլիոն դոլարի վնաս պատճառելու համար: Fox News-ին տված հարցազրույցում, սակայն,  քաղաքական գործիչը ոչ մի ապացույց չի ներկայացրել իր կարծիքը հիմնավորելու համար։

«Չինաստանը բավարար գումար չունի այս փոխհատուցումները վճարելու համար: Չինաստանը չունի 60 տրիլիոն դոլար… Բայց նրանք պետք է ինչ-որ բան անեն: Այն, ինչ նրանք արեցին աշխարհին, սարսափելի է, և դրան վերջ չկա», – ասել է ԱՄՆ նախկին նախագահը:

Օգոստոսից ի վեր ամերիկյան հետախուզական համայնքը խոստովանել է, որ որևէ ապացույց չի գտել, որ կորոնավիրուսը ստեղծվել է որպես կենսաբանական զենք կամ գենետիկորեն մշակված է: ԱՄՆ հետախուզական ծառայությունների բացահայտումների համաձայն՝ չինացի պաշտոնյաները նախապես չեն իմացել վիրուսի գոյության մասին մինչև COVID-19-ի բռնկումը։

 

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )