Թրամփը խոստացել է նվազեցնել Չինաստանի համար նախատեսված մաքսատուրքերը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ որոշ պահի կնվազեցնի Չինաստանից ներմուծման մաքսատուրքերը, քանի որ առանց դրա Վաշինգտոնն ու Պեկինը չեն կարողանա միմյանց հետ գործարքներ կնքել։ Նրա խոսքերը մեջբերում է NBC News-ը։