Թրամփը խաղաղություն է ուզում Ուկրաինայում, իսկ Եվրոպան պահանջում է «խնջույքի շարունակություն». Լավրով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիմի ներկայացուցիչները Ռուսաստանի հետ երկխոսությունում ելնում են նրանից, որ իրենք չեն ղեկավարում Ռուսաստանի Դաշնությունը, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Նրանք (Թրամփի թիմի ներկայացուցիչները – խմբ․) խոսում են (Ռուսաստանի Դաշնության հետ – խմբ.)՝ ելնելով այն փաստից, որ իրենք չեն հրամայում մեզ (Ռուսաստանին – խմբ.), իսկ մենք (Ռուսաստանի Դաշնությունը – խմբ.) նրանց չենք հրամայում: Երկու լուրջ երկրներ ուղղակի նստել են խոսելու, թե որտեղ իրենց մոտ այն չէ, և ինչ սխալ է արել իրենց նախորդը չորս տարվա ընթացքում՝ ոչնչացնելով շփման բոլոր ուղիներն առանց բացառության, սահմանելով մի շարք պատժամիջոցներ, որին հաջորդեց ամերիկյան ընկերությունների վտարումը՝ կրելով հարյուր միլիարդավոր դոլարների վնաս»,– ասել է Լավրովը «Կրասնայա Զվեզդա» մեդիա հոլդինգին։

Նախարարը նշել է, որ Թրամփը պրագմատիկ է, ինչը քաղաքականությանը տալիս է աշխույժ, մարդկային բնավորություն, «այդ իսկ պատճառով նրա հետ հետաքրքիր է»։

Լավրովը նշել է, որԹրամփի վարչակազմն ուղղակիորեն ասում է, որ խաղաղություն է ուզում Ուկրաինայում, մինչդեռ Եվրոպան պահանջում է «խնջույքի շարունակություն»՝ պատերազմի տեսքով։

«Եվ հիմա, Ջո Բայդենի ժամկետից հետո, եկել են մարդիկ, ովքեր ցանկանում են առաջնորդվել ողջախոհությամբ: Նրանք բացահայտ ասում են, որ ուզում են վերջ տալ բոլոր պատերազմներին, ուզում են խաղաղություն: Ո՞վ է պահանջում «խնջույքի շարունակություն»՝ պատերազմի տեսքով, իհարկե Եվրոպան»,- ասել է նախարարը։

Լավրովի խոսքով՝ Ուկրաինա խաղաղապահներ մտցնելու եվրոպացի առաջնորդների ծրագրերը լկտիություն են, ինչը Կիևի ռեժիմի Ռուսաստանի դեմ պատերազմի «հրահրման» շարունակությունն է։

«Նախ մեզ ոչ ոք չի հարցնում, նախագահ Դոնալդ Թրամփը հասկանում է ամեն ինչ։ Նա ասաց, որ դեռ վաղ է խոսել կարգավորման մասին»,- ասել է նա։

Share This