Թրամփը թույլ չի տվել Իսրայելին հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին. NYT

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուին տեղեկացրել է՝ Վաշինգտոնը չի աջակցի Իրանի միջուկային օբյեկտներին հարված հասցնելու իսրայելական ծրագրին, հաղորդում է The New York Times-ը:
Թերթի տվյալներով՝ Իսրայելը մտադիր էր գրոհել իրանական միջուկային օբյեկտների վրա արդեն մայիսին։ Պարբերականը հայտնում է, որ Թրամփը հրաժարվել է Իրանի միջուկային օբյեկտներին հարված հասցնելու իսրայելական ծրագրին՝ հօգուտ Թեհրանի հետ իր միջուկային ծրագրի բանակցությունների:
«Նեթանյահուն թերահավատորեն է վերաբերել ԱՄՆ-ի և Իրանի միջև գործարքի հնարավորությանը», – գրում է պարբերականը: Թրամփի հետ հանդիպումից հետո Նեթանյահուն հայտարարել է՝ «Իրանի հետ համաձայնագիրը կաշխատի միայն այն դեպքում, եթե այն թույլ տա բոլոր ապամոնտաժումները իրականացրել ամերիկյան հսկողության ներքո»: