Թրամփը զայրույթից խելագարվում է․ NBC

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհ է ԱՄՆ Ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) գործողություններից, որոնք, նրա կարծիքով, բավականաչափ անօրինական ներգաղթյալների չեն արտաքսում երկրից։ Այս մասին ուրբաթ հայտնել է NBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներ։
Նրանց տեղեկություններով՝ Թրամփը զայրացած է, և այդ մասին արդեն զեկուցվել է սահմանային անվտանգության և անօրինական ներգաղթյալների արտաքսման համար պատասխանատու Թոմաս Հոմանին, ինչպես նաև ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմին։
«Նա զայրույթից խելագարվում է, որ նրանք ավելի շատ մարդկանց չեն արտաքսում», – NBC-ի անանուն աղբյուրը նկարագրել է Թրամփի արձագանքը:
Հեռուստատեսային ցանցի տվյալներով՝ Հոմանը դժգոհ է նաև ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության աշխատանքից և կոչ է անում կալանավորել և արտաքսել ավելի շատ մարդկանց, ովքեր անօրինական կերպով գտնվում են երկրում։