Թրամփը դեմ է Եվրոպայում միջուկային զենքի տարածմանը. Վենս

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեմ է միջուկային զենքի տարածմանը դեպի Եվրոպայի արևելք: Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է փոխնախագահ Վենսը՝ մեկնաբանելով Լեհաստանում միջուկային մարտագլխիկներ տեղակայելու Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի կոչը:
«Ես նախագահի հետ կոնկրետ այդ մասին չեմ խոսել։ Բայց ես ցնցված կլինեի, եթե նա աջակցեր միջուկային զենքի տարածմանը դեպի Արեւելյան Եվրոպա։ Պետք է զգույշ լինել․ մենք խաղում ենք ապագա սերունդների կյանքի հետ», – ասել է Վենսը։