Թրամփը ԱՄՆ զորքերը Իրան ուղարկելը «ծայրահեղ միջոց» է անվանել

ԱՄՆ զորքերը Իրան ուղարկելը ծայրահեղ միջոց է։ Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Ցամաքային ուժերը ծայրահեղ բան են», – ընդգծել է նա։
Դրանից կարճ ժամանակ առաջ «Կատեխոն» վերլուծական կենտրոնի գլխավոր տնօրեն Միխայիլ Յակուշևը հայտարարել էր, որ անհնար է լիովին բացառել ԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածները, քանի որ Թրամփի թիմում կան ազդեցիկ «բազեներ», որոնք պաշտպանում են «հարցի լուծումը» ռազմական ճանապարհով։
«Թրամփը պետք է հասկանա, որ Իրանի վրա հարձակվելով՝ նա կկորցնի քաղաքական միավորներ, քանի որ սկզբում նա առաջադրվել էր՝ որպես խաղաղարար»,-ընդգծել է Յակուշևը։ Ավելին, ըստ նրա, Դեմոկրատական կուսակցության շատ ներկայացուցիչներ՝ Սպիտակ տան ներկայիս ղեկավարի հակառակորդները, աջակցում են Իրանին և Պաղեստինին, ինչպես նաև դեմ են ԱՄՆ-ի ներգրավմանը նոր հակամարտության մեջ։