Թրամփը Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Այն տեղի կունենա անմիջապես ամերիկացի առաջնորդի՝ G7 գագաթնաժողովից վերադառնալուց հետո, հաղորդում է Fox News-ը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ Թրամփը խնդրել է Ազգային անվտանգության խորհրդին պատրաստվել իր՝ իրավիճակային սենյակ վերադառնալուն: