Թռչունը երեխայի կտրված ձեռք է գցել դպրոցի բակում

Իռլանդիայի Դուբլին քաղաքում ոստիկանները դպրոցի բակում հայտնաբերել են երեխայի կտրված ձեռք։ Այս մասին գրում է Irish Mirror-ը։

Ըստ անվտանգության տեսախցիկների նկարահանած կադրերի՝ ձեռքը դպրոցի դիմաց գցել է թռչունը։ Ահասարսուռ դեպքի մասին հաղորդում ստանալուց հետո ոստիկանության աշխատակիցները շրջափակել են բակը և զննել վերջույթը։ Իրավապահները կասկածում են, որ այն պատկանում է 12-ամյա տղային, որը միջադեպի նախորդ օրը գազի բալոնի պայթյունից կորցրել էր ձեռքը։

Ենթադրվում է, որ թռչունը վերցրել է պայթյունի հետևանքով պոկված վերջույթը և բերել դպրոցի բակ:

Հաղորդվում է նաև, որ տղան շտապ հոսպիտալացվել է և նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Share This