Թուրքիան Ֆրանսիայի հետ հարաբերությունների վերականգման համար նախապայման է առաջ քաշել

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն այսօր հայտարարել է, որ Թուրքիան կարող է Ֆրանսիայի հետ կարգավորել հարաբերությունները, եթե Փարիզը փոխի Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունների վերաբերյալ իր դիրքորոշումը, գրում է Reuters-ը։

«Թուրքիան բազմիցս Ֆրանսիայի հետ խայթող դիտողություններ է փոխանակել Սիրիայում, Լիբիայում և Լեռնային Ղարաբաղում իրականացվող քաղաքականության, ինչպես նաև Ֆրանսիայում Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների հրապարակման վերաբերյալ»,- հայտարարել է նա։

Չավուշօղլուն նաև նշել է, որ Փարիզն է գլխավորել Թուրքիայի նկատմամբ ԵՄ-ի պատժամիջոցների կիրառումը։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )