Թուրքիան, Պակիստանը և Ադրբեջանը անհրաժեշտ քայլեր կձեռնարկեն համագործակցությունը զարգացնելու համար. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։

Ըստ նրա՝ Թուրքիան և Պակիստանն այն երկրների թվում են, որոնք «ամենաուժեղ կամք են ցուցաբերում ահաբեկչության դեմ պայքարում», գրում են թուրքական լրատվամիջոցները։

Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան, Պակիստանը և Ադրբեջանն անհրաժեշտ քայլեր կձեռնարկեն համագործակցության զարգացման համար։

Share This