Թուրքիայում ուժայինները նոր ռազմական գործողություն են սկսել քուրդ զինյալների դեմ
Թուրքիայի Աղրը և Իգդիր նահանգներում թուրք ուժայինները ռազմական գործողություն են սկսել Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ) զինյալների դեմ: Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։
Գործողությունn իրականացնող անձնակազմի մեջ ներառված են հոտուկջոկատայիններ, ժանդարմերիայի և ոստիկանության աշխատակիցներ:
Ընդհանուր գործողություններին մասնակցում է 987 ուժային: Ռազմական գործողությունները կազմակերպողը և նախաձեռնողը Թուրքիայի ներքին գործերի նախարարությունն է: