Թուրքիայում անհանգստացած են Թրամփի գործողություններից

ԱՄՆ-ի գործողությունները մեծ անհանգստություն են առաջացնում համաշխարհային շուկայում, սակայն Թուրքիայի համար ուղղակի ռիսկերը նվազագույն են։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքը, նրա խոսքերը մեջբերում է Hürriyet-ը։

«ԱՄՆ վարչակազմի որոշ գործողություններ մեծ անհանգստություն են առաջացնում շուկայում։ Կանխատեսելիությունը և կանոնների վրա հիմնված առևտուրը հետին պլան են մղվում»,- ասել է նա:

Շիմշեքը նշել է, որ Թուրքիայի համար ուղղակի ռիսկեր չկան, քանի որ առանց լրացուցիչ սահմանափակումների էլ ԱՄՆ-ը ներկայումս բարձր հարկեր է սահմանել Անկարայի համար, և դրանք էլ ավելի բարձրացնելու պատճառ չկա։

Share This