Թող բնական աղետները շրջանցեն մեր երկիրը. Գագիկ Սուրենյանը նոր գրառում է կատարել

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը սոցցանցի իր էջում գրել է․ «Մարտի 23-ը օդերևութաբանի համաշխարհային օրն է։

Շնորհավորում եմ իմ բոլոր գործընկերներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ, ցանկանում եմ նրանց քաջ առողջություն, նորանոր հաջողություններ աշխատանքային բնագավառում:

Թող բնական աղետները շրջանցեն մեր երկիրը, մեր կանխատեսումները լինեն միայն բարենպաստ օդերևութաբանական երևույթների վերաբերյալ, իսկ եթե նույնիսկ լինեն վատ կանխատեսումներ, թող դրանք չարդարանան»։

Share This