Թշնամուն հպատակվածները դեռ երես էլ ունեն, խոսում են. Աբրահամյան

«Երբ իշխանությունը այս կամ այն ուժին, գործչին կապում է ՌԴ-ի հետ «մութ համագործակցությունների» հետ, դա ասում է ո´չ թե այդ ուժերին վիրավորելու, այլ Մոսկվային իր թշնամական վերաբերմունքն արտահայտելու համար»,- նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Նա հիշեցրել է, որ երեկ մեկն էլ ԱԺ ամբիոնից «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանին «հակադարձում» էր, թե ՀՀԿ-ն հայրենական պատերազմի հաղթանակի միջոցառման կարող էր այլ երկրում էլ մասնակցեր, սակայն ՌԴ էր գնացել, ակնարկելով, որ դա Մոսկվային ուղղված ռևերանս էր, որն ուներ ընտրական տրամաբանություն: Աբրահամյանի որակմամբ, սա քաղաքական մանկամտության ու պրիմիտիվության վառ օրինակ է։

«Նախ ՀՀԿ-ն ամեն տարի, տարբեր ձևաչափերով միջոցառումների է մասնակցում և´ Մոսկվայում, և´ եվրոպական տարբեր մայրաքաղաքներում, երկրորդ, կոնկրետ հաղթանակի օրվա միջոցառման հրավիրել էին ՌԴ-ից: Նույն այդ օրերին, ԵԺԿ այլ միջոցառմանն էլ ՀՀԿ այլ պատվիրակություն էր մասնակցում և ի՞նչ:

Սրանք իրենց թուրք-ադրբեջանական վոյաժներն ու դրանց տված երդումները խառնում են` մտածելով, թե բոլորն իրենց պես ընկած են սրա-նրա դուռը «դաբրոներ» աղերսելու և իշխանություն ունենալու:

Հանուն իշխանության երկարաձգման երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականություն զիջածներն ու թշնամուն հպատակվածները դեռ երես էլ ունեն խոսում են»,- գրել է Տ.Աբրահամյանը։

Share This