ԹԽՎԱԾՔԱԲԼԻԹ. ԿԱՌԼՍՈՆԸ ԵՎ ՄԱՆՉՈՒԿԸ
Պատրաստելու համար անհրաժեշտ է.
25 րոպե
500 գրամ պատրաստի շերտավոր խմոր
200 գրամ արմավ (խուրմա) առանց կորիզի. այն կարող ես փոխարինել նաև նուշով, չամիչով կամ մի այլ քաղցրավենիքով, որը կլինի քո և Կառլսոնի ճաշակով
200 գրամ հունական ընկույզի միջուկ
Ի՞նչ է պետք անել
Բացում ենք խմորը և հավասարաչափ գրտնակում, հետո բաժանում ենք 7սմ լայնության շերտերի: Հերթականությամբ շարում ենք արմավի կամ չամիչի և ընկույզի հատիկները: Ապա խմորը գլանաձև փաթաթում ենք և կտրտում փոքրիկ 3սմ-անոց մասերի: Ռուլետիկները տեղադրում ենք 180° C տաքացրած ջեռոցի մեջ և սպասում 15-20 րոպե, մինչև թխվածքաբլիթները դառնան ոսկեգույն:
Շատ համեղ է ստացվում, պատրաստիր և հրավիրիր Կառլսոնին միասին համտեսելու: Դե, ձեզ բարի ախորժակ…