Թեոդոր Դրայզեր․ <<Հանճարը>> Մեջբերումներ գրքից
Սա Թեոդոր Դրայզերի կիսակենսագրական վեպն է գրված 1915 թվականին։ Վեպում նկարագրված է գլխավոր հերոսի, հանճարի`Յուջին Վիտլայի կյանքի պատմությունը, ում սիրո և գեղեցիկի մասին պատկերացումները տարբերվում էին մյուսների պատկերացումներից։1. Կյանքը լեցուն է անարդարությամբ։
2. Ի վերջո ի՞նչ է կյանքը, ի՞նչ է մարդկային մարմինը, ինչից է առաջանում կիրքը։ Մենք մի քանի տարի գալարվում ենք տենչերի տենդով և այրվելով սպառվում։
3. Ամուսնությունը բնության խաղ է, որը մարդուն ստիպում է իրագործել ցեղի շարունակման իր ծրագիրը։ Սերը պատրանք է, կիրքը` հապճեպորեն պատրաստված մի խայծ։
4. Մարդկային զգացմունքները շատ շուտ են հոգնում վերակրկնվող զգայական տպավորություններից, միաժամանակ նույնպիսի պատրաստակամությամբ չափազանցնում են անսովոր գեղեցկությունն ու հմայքը։ Եթե դա նոր է, պետք է ավելի լավը լինի, քան այն, ինչ ունեցել ենք առաջ։
5. Աշխարհը սահմանել է մեկ կյանք, մեկ սեր։
6. Մենք պատրաստված ենք նույն նյութից, ինչ երազները և կյանքը նման է երազի։ Մեր ողջ կյանքը պարուրված է երազով։
7. Որքան հաճախ է պատահում, երբ մեր տաքարյուն խառնվածքը հասցնում է մեզ ճակատագրական սխալների, որի դեմ բողոքում է մեր բանականությունը։
8. Կյանքը յուրաքանչյուր անկյունադարձին որոշվում է անհայտության մեջ և մեր հիշողության ոլորտներում մնում են միայն մեր անցած ճանապարհի կարևորագույն դեպքերը։ Հետո դրանք էլ են չքանում։
9. Եթե ինձ հարցներին, թե ինչ է կրոնը, ես կասեի, որ դա մարդու հոգեկան վերքերին տրված թրջոց է, մի խեցափեղկ, որ մարդը սողում է, որպեսզի թաքնվի մահվան հարափոփոխության և անսահմանության սարսափից։