Թեյլոր Սվիֆթը պատմել է, թե ինչն է իրեն դուր եկել <<Կատուները>> ֆիլմում նկարահանվելիս

Հանրահայտ երգչուհի Թեյլոր Սվիֆթն ամերիկյան Vogue-ի բրիտանական տարբերակին տված հարցազրույցում պատմել է Թոմ Հուփերի «Կատուները» ֆիլմում նկարահանման մասին, և նշել, թե ինչով է ֆիլմն առանձնանում իր համար:

«Կարծում եմ՝ ինձ դուր է եկել ֆիլմի արտասովորությունը և նկարահանման հրապարակում ինձ տիրող զգացողությունները: Դժվար թե կրկին նման կերպարով հանդես գալու հնարավորություն ունենամ»,- հայտնել է երգչուհին:
Նա նաև նշել է, որ ֆիլմում նկարահանումներն ընկալում էր որպես «ելույթ՝ առանց երաժշտության»:

Հարցին, թե այդյոք չէր ցանկանա դերասանուհի լինել և ավելի շատ ֆիլմերում հանդես գալ, Սվիֆթը հստակ պատասխան չի տվել, սակայն նշել է, որ «մյուզիքլում աշխատելով հրաշալի ժամանակ է անցկացրել»:
Ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2020 թվականի հունվարի 2-ին:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )