Թբիլիսիում հասարակական տրանսպորտում վճարումների համար սարքերից բողոքի կարգախոսներ են հնչել (տեսանյութ)
Այսօր Վրաստանի մայրաքաղաքում հասարակական տրանսպորտում ուղևորներին դիմավորել են բողոքի կարգախոսներով։ Դրանք բաշխվել են ավտոբուսների և միկրոավտոբուսների վճարումների համար սարքերից, գրում է Newsgeorgia-ն։
Վճարման ստանդարտ կարճ հնչյունների փոխարեն քաղաքի բնակիչները կարող էին լսել Զուրաբ Ժվանիայի «Ես վրացի եմ և, հետևաբար, եվրոպացի» պատմական ելույթից մի հատված, օրհներգ՝ նվիրված «Վրացական երազանքին», Վրաստանի հիմնը կամ ցրվելոի կոչ, որը հատուկ ջոկատայինների կողմից օգտագործվել է հանրահավաքի ցրման մեկնարկից առաջ։
Համապատասխան տեսանյութերը տարածվել են սոցիալական ցանցերում։
Ըստ ամենայնի, պատճառը կիբերհարձակումն է եղել, ինչը հաստատել է նաև Թբիլիսիի քաղաքապետարանը։
Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունը որոշել է շտապ անջատել բոլոր վավերացուցիչները։ Խնդիրը լուծելուց հետո սարքերը կակտիվանան: Մինչև այդ պահը ճանապարհորդությունն անվճար է լինելու։
«Համապատասխան ընկերությունների ներկայացուցիչներն օպերատիվ կերպով սկսել են աշխատանքը»,- հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Հաղորդվում է նաև, որ հաքերները կոտրել են հասարակական տրանսպորտում ուղեվարձի վճարումների համար նախատեսված սարքերը։