<<Վերջապես գնացի... չէի գնում, որովհետև չգիտեի` գնամ տղերքին ի՞նչ ասեմ>>. Թամարա Պետրոսյան

Երեկ ջահերով երթ է տեղի ունեցել դեպի Եռաբլուր, որին մասնակցել է նաև դերասանուհի Թամարա Պետրոսյանը: Նա Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել և մակագրել.

«Վերջապես գնացի… չէի գնում, որովհետև չգիտեի ինչ ասեմ` գնամ տղերքին ի՞նչ ասեմ. գնացի. իրանք էին ասում, շշուկով ականջիս, շշուկով լավ բան էին ասում… երևի»:

Նշենք, որ Տոման ծննդով Արցախից է: Ավելի վաղ Տոման գրառում էր արել ՝ ներողություն խնդրելով Արցախը չպաշտպանելու համար: Նա գրել էր, որ ցանկանում էր հիշողություն չունենալ, հետո հասկացել է՝ այդ հիշողությունը հիմա իր հարստությունն է, թեև ցավ է զգում, որին չի հարմարվում:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )