Ընթանում է Կառավարության նիստը․ ուղիղ
Ընթանում է Կառավարության հերթական նիստը։ Օրակարգում 60 հարց է, որից 48-ը չզեկուցվող, 5-ը գաղտնի և 7-ը զեկուցվող։
Օրակարգում ներառված են Վիճակախաղերի, շահումով խաղերի, խաղատների և ինտերնետ շահումով խաղերի լիցենզավորման պայմանների ու պահանջների կատարման ստուգաթերթերը հաստատելու մասին, «ԷՖԱՐՎԻ Մասրիկ» ՓԲԸ-ին ուղղակի վաճառքի միջոցով հողամասեր օտարելուն համաձայնություն տալու մասին, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին, Ստյոպա Սաֆարյանին Հանրային խորհրդի նախագահ նշանակելու մասին, Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող շիկագլոցված հարթ գլանվածքի նկատմամբ հատուկ քվոտայի սահմանմամբ հատուկ պաշտպանական միջոց կիրառելու մասին հարցեր և այլ հարցեր։https://www.youtube.com/watch?v=M0UttbEf468&feature=emb_logo