Էրդողանն ու Իլոն Մասկը բանակցություններ են անցկացրել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  տեսազանգի միջոցով  բանակցություններ է անցկացրել SpaceX-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Իլոն Մասկի հետ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Կողմերը քննարկել են ներդրումների վերաբերյալ հարցեր, ինչպես նաև թուրքական Türksat 5B արբանյակի հարցը, որը դեկտեմբերի 19-ին ուղեծիր է արձակվելու: Ավելի վաղ ուղեծիր էր արձակվել նաև TÜRKSAT 5-A արբանյակը.
Էրդողանը Մասկին ծանոթացրել է Թուրքիայի կողմից «տիեզերքի յուրացման» հետ կապված ծրագրերին:

Տեղեկացնենք, որ սա առաջին բանակցությունները չեն Թուրքիայի ղեկավարի ու Մասկի միջև: Նախկինում կողմերը դեմ առ դեմ հանդիպումներ են անցկացրել:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )