«Էմիլիա Պերեսը» և «Շոգունը» 2025 թվականի «Ոսկե գլոբուսի» գլխավոր հաղթողներն են

«Ոսկե գլոբուս» 82-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը մեկնարկեց մրցանակաբաշխությունների սեզոնը, իսկ կարմիր գորգին հայտնիները, իհարկե, չհիասթափեցրին:

Զոի Սալդանան արժանացել է երկրորդ պլանի լավագույն դերասանուհի մրցանակին՝ «Էմիլիա Պերես»-ում դերի համար, որը ստացել է առաջատար 10 անվանակարգ։ Կիրան Կալկինն իր երկրորդ «Ոսկե գլոբուսն» է վերցրել երկրորդ պլանի դերասանի համար՝ «Իսկական ցավ» ֆիլմով:

Քոլին Ֆարելը իր երրորդ «Ոսկե գլոբուս»-ին է արժանացել՝ այս անգամ «Պինգվին» մինի սերիալում իր դերի համար:

Դեմի Մուրն իր առաջին «Ոսկե գլոբուսն» է ստացել «Լավագույն դերասանուհի» անվանակարգում՝ «Նյութ» ֆիլմի համար:

«Եղնիկ»-ն արժանացել է «Ոսկե գլոբուսի» մինի սերիալ անվանակարգում։ Լավագույն կատակերգական սերիալ է ճանաչվել «Hacks»-ը, իսկ լավագույն դրամատիկ սերիալ՝ «Շոգունը»։

«Էմիլիա Պերես» ֆիլմն արժանացել է լավագույն մյուզիքլի կամ կատակերգության մրցանակին։

«Բրուտալիստը» հաղթել է «Ոսկե գլոբուս»-ի՝ «Լավագույն դրամատիկ ֆիլմ» անվանակարգում, իսկ Ադրիեն Բրոուդին արժանացել է «Լավագույն դերասան» տիտղոսին՝ դրամայում տղամարդու լավագույն դերակատարման համար:

Share This