Էմանուել Մակրոնը հանդես կգա հայտարարությամբ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախատեսում է հայտարարություն անել չորեքշաբթի երեկոյան, հաղորդում է Le Figaro թերթը՝ հղում անելով իր աղբյուրին։
Հրատարակության տվյալներով՝ պետության ղեկավարը հայտարարություն կանի քաղաքական կուսակցությունների հետ ներկայիս ճգնաժամը լուծելու վերաբերյալ խորհրդակցելու համար։
Թերթը չի բացառել, որ խոսքը կարող է գնալ Ազգային ժողովի (Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի) լուծարման մասին:
