Էլիզաբեթ 2-րդն արքայազն Ուիլյամին խնդրել է ընտանիքի հետ ուղղաթիռով չթռչել

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը արքայազն Ուիլյամին հորդորել է դադարեցնել ընտանիքի հետ ուղղաթիռով թռչելը, գրում է Daily Mail-ը։

Տարեց միապետը  թոռանը խնդրել է հրաժարվել օդային տրանսպորտի այս տեսակից՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Թագուհին վախենում է, որ գահաժառանգ արքայազնի ընտանիքը կարող է զոհվել ավիավթարից։

95-ամյա միապետը «մի քանի զրույց» է ունեցել 39-ամյա Ուիլյամի հետ՝ խնդրելով նրան «դադարեցնել անձամբ վարել ուղղաթիռը, հատկապես վատ եղանակին»:

Թագուհուն մոտ կանգնած աղբյուրը Sun-ին ասել է. «Նորին մեծությունը մտերիմ ընկերներին և պալատականներին ասել է, որ կցանկանար, որ Ուիլյամն դադարեցներ անձամբ ուղղաթիռ վարելը, հատկապես վատ եղանակին, քանի որ ուղղաթիռները տրանսպորտի ամենաանվտանգ ձևը չեն: Դրա պատճառով թագուհին գիշերներն արթուն է մնում, և հասկանալի է, որ նա շատ է անհանգստանում»:

«Նա գիտի, որ Ուիլյամն ընդունակ օդաչու է, բայց չի կարծում, որ արժե ռիսկի ենթարկել, որ նրանք բոլոր հինգն էլ միասին շարունակեն թռչել, քանի որ հնարավոր չէ պատկերացնել, թե ինչ կարող է պատահել»,-պատմել է աղբյուրը:

Փորձագետների խոսքով՝ չգրված կանոնը նախկինում արգելում էր թագավորական ընտանիքի բարձրաստիճան անդամներին թռչել ուղղաթիռով։ Սակայն ընթացակարգը մեղմվել է, քանի որ արքայազն Ուիլյամի ընտանիքը մեծացել է: Արքայազն Ուիլյամը, Քեյթ Միդլթոնը և նրանց երեխաները՝ արքայազներ Ջորջը, Լուին, արքայադուստր Շառլոթը, սկսել են պարբերաբար ուղղաթիռով թռչել Լոնդոնից Նորֆոլք և հակառակ ուղղությամբ:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )