«Զվարթնոց» օդանավակայանում չվերթներ են չեղարկվել

Զվարթնոց» օդանավակայանում չվերթներ են չեղարկվել։ Ըստ կայքում հրապարակված չվացուցակի տվյալների՝ չեղյալ է հայտարարվել Կրասնոդար-Երևան չվերթը։

 

Azimuth ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը Երևանում վայրէջք պիտի կատարեր 13։45-ին։

 

Չեղարկվել է Fly Kish ավիաընկերության Թեհրան-Երևան չվերթը, որը նախատեսված էր 14։15-ին։ Նույն ուղղությամբ 18։50-ին նախատեսված մեկ այլ չվերթ, որը սպասարկում է Caspian airlines-ը, կկայանա։

 

 

Share This