Զինված տղամարդը դուրս է եկել փողոց ու սկսել կրակել անցորդների վրա
Ռուսաստանի Պերմ քաղաքում հրացանով զինված տղամարդը դուրս է եկել փողոց եւ սկսել կրակել անցորդների վրա։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը։ Ամենայն հավանականությամբ նա եղել է ինչ որ ուժեղ ներգործիչ նյութի ազդեցության տակ, նշվում է հաղորդման մեջ։ Զոհվել է մի կին, որը եղել է սովորական անցորդ եւ հայտնվել թիրախում։ Վիրավորվել է դեպքի վայր ժամանած ոստիկանը։ Դեպքի վայր ժամանած անվտանգության աշխատակիցները վնասազերծել են տղամարդուն։ Մանրամասները պարզվում են։