Զելենսկու հայտարարությունները խաթարում են խաղաղության ջանքերը․ Զախարովա

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հայտարարությունները խաթարում են հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Telegram-ում:

«Սա հերթական ապացույցն է այն բանի, որ հենց Զելենսկին և Ուկրաինայի իշխանության մյուս ներկայացուցիչները խաթարում են խաղաղության ջանքերը», – գրել է նա։

Խոսքը Զելենսկու ելույթի մասին է։ Նա հայտարարել էր, որ Ուկրաինան պատրաստվում է «ԱՄՆ-ի հետ նոր պատժամիջոցային քայլերի շուրջ բանակցությունների», մասնավորապես, «որոշում Է Ռուսաստանի վրա ճնշման հենց այն կետերը, որոնք նրան առավել արդյունավետ կմղեն դիվանագիտության»:

 

Share This