Զելենսկու գրասենյակը հայտարարել է «ԱՄՆ-ի հետ գործարքի գնալու համար» ուկրաինական օրենքներում փոփոխություններ կատարելու մասին

Ուկրաինան պետք է փոխի որոշ օրենքներ, որպեսզի ԱՄՆ-ի հետ գործարք կնքի հանքային պաշարների և հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան։ Նրա խոսքերը մեջբերում է «Ուկրինֆորմ» գործակալությունը։
«Դա կպահանջի Ուկրաինայում մի շարք օրենսդրական ակտերի փոփոխություն։ Սա ծանր, տքնաջան աշխատանք է», – ասել է պաշտոնյան:
Նա նշել է, որ Ուկրաինան կփորձի հնարավորինս արագ փոփոխել սեփական օրենսդրությունը, սակայն չի հստակեցրել, թե ինչ փոփոխությունների մասին է խոսքը։