Զելենսկին ՌԴ-ի մասին. «Նրանք անհանգստանում են, որ իրենց զորահանդեսը կասկածի տակ է. ճիշտ են անում, որ անհանգստանում են»
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեքշաբթի երեկոյան տեսաուղերձում վերահաստատել է, որ Ռուսաստանը պետք է համաձայնի լիակատար հրադադարի։ Հաղթանակի օրվա կապակցությամբ Պուտինի կողմից հայտարարված հրադադարի վերաբերյալ Զելենսկին հեգնանքով ասել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը ճիշտ է անում, որ մտահոգված է Մոսկվայում կայանալիք շքերթի համար։
«Մենք նաև պատրաստվում ենք Ամերիկայի հետ զրույցի՝ նոր պատժամիջոցների քայլերի վերաբերյալ։ Մենք ընտրում ենք Ռուսաստանում հենց այն ցավոտ կետերը, որոնք ամենաշատը կստիպեն Մոսկվային դիվանագիտության գնալ», – ասել է Զելենսկին։
«Նրանք պետք է հստակ քայլեր ձեռնարկեն պատերազմը դադարեցնելու համար, և մենք պնդում ենք, որ անվերապահ և լիակատար հրադադարը պետք է լինի առաջին քայլը», – շարունակել է նախագահը։
«Ռուսաստանը պետք է անի դա։ Հիմա նրանք անհանգստացած են, որ իրենց զորահանդեսը կասկածի տակ է։ Նրանք ճիշտ են անում, որ անհանգստանում են։ Բայց մենք պետք է անհանգստանանք, որ այս պատերազմը դեռ շարո