Զելենսկին պետք է ներողություն խնդրի մեր ժամանակը վատնելու համար․ ԱՄՆ պետքարտուղար

Վլադիմիր Զելենսկին պետք է ներողություն խնդրի կոնֆլիկտային իրավիճակի համար նախագահ Դոնալդ Թրամփի և փոխնախագահ Վենսի հետ հանդիպման ժամանակ, CNN-ի եթերում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:

Պետդեպարտամենտի ղեկավարը Զելենսկուն կոչ է արել «ներողություն խնդրել իր թշնամական և ագրեսիվ վերաբերմունքի համար»։

«Զելենսկին պետք է ներողություն խնդրի մեր ժամանակը վատնելու համար», – ասել է Ռուբիոն:

Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարոլին Լևիտը, պատասխանելով ուկրաինական կողմից ներողություն ստանալու հնարավորության մասին հարցին, հայտարարել է, որ ԱՄՆ իշխանությունները «դժվար թե սպասեն դրան»: 

Share This