Զելենսկին որոշել է առաջադրվել․ հայտնի է նաև գլխավոր մրցակիցը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արդեն որոշել է իր թեկնածությունն առաջադրել նախագահական երկրորդ ժամկետի համար։ Այս մասին գրել է ուկրաինական Telegraf հրատարակությունը՝ վկայակոչելով պետության ղեկավարին մոտ կանգնած աղբյուրները։
«52 տոկոս վստահության մակարդակով նա դեռ նախագահական ընտրություններում հաղթելու շանսեր ունի»,- ասվում է հրապարակման մեջ։
Telegraf-ը որպես Զելենսկու գլխավոր մրցակից նշել է Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար և Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վալերի Զալուժնիին։