ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

Զանգվածային թունավորում է տեղի ունեցել Թուրքիայի Սըվազ քաղաքում։ Այս մասին հայտնում է Anadolu լրատվական գործակալությունը։ Թունավորվել են ուսանողական հանրակացարանում սովորող Սըվազի Պետական համալսարանի թվով 53 ուսանող։ Նրանք հոսպիտալացվել են։

Ուսանողների մոտ ինքնազգացողության վատացում է եղել որոշակի կերակուր ուտելուց հետո։ Դեպքի վայր են ժամանել բժիշկներ։ Բոլոր տուժած ուսանողներն անցնում են համապատասխան բուժում։ Օգտագործված սննդամթերքներից վերցրել են փորձանմուշներ՝ փորձաքննություն անցկացնելու համար։

 

Share This