Երևան-Սևան-Իջևան ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավորներ կան

Այսօր՝ հունվարի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 13:00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան M4 ավտոճանապարհի 142 կմ հատվածում բախվել են Տավուշի մարզի բնակիչներ 33-ամյա Արայիկ Ա․-ի վարած «Nissan Quest» մակնիշի և  72-ամյա Թոռնիկ Գ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները։

Աղբյուրի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդներից Թոռնիկ Գ․-ն և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։

Share This