Երևանցիներին փուչիկով ու հոգնած լոգոյով չեք խաբի․ Հայկ Մարությանը շռայլ ծախսերի մասին
Երևանի քաղաքապետարանը որոշել է ավելի քան 700 հազար դոլար ծախսել Ամանորի տոնակատարությունը անցկացնելու համար։ Ընդդիմադիր բազմաթիվ գործիչներ քննադատում են քաղաքապետարանի նման շռայլությունը և նշում, որ ավելի համեստ ծախսի դեպքում խնայված միջոցները կարելի էր ուղղել սոցիալական բազմաթիվ խնդիրների լուծմանը։ Ընդդիմադիրների այս քննադատություններին իշխանության ներկայացուցիչները արձագանքում են հեգնանքով՝ ակնարկելով, թե ամեն հարցում խնայելու մասին մտածելը գավառամտություն է։
Հետաքրքիր է, որ տարիներ առաջ Երևանի գործող քաղաքապետ Հայկ Մարությանը, երբ ընդդիմադիր գործունեություն էր ծավալում, նույն վերաբերմունքն ունի շռայլ ծասխերին։ 2013 թվականին, երբ մայրաքաղաքի իշխանությունները 500 հազար դոլար էին ծախսել Էրեբունի-Երևանի տոնակատարությունների կազմակերպման և անցկացման վրա՝ Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր․ «Այսօր 500.000 դոլար ծախսեցին «տոնակատարության» համար: Իսկ վաղը արթնանալու ենք կիսաքանդ, փոշոտ, փոսերով լի, ծառերից զուրկ, տգետ և տգեղ շինություններով պատված մի քաղաքում: Երևանցիներին փուչիկով ու հոգնած լոգոյով չեք խաբի»
