Երևանի Անդրանիկի փողոցում 22-ամյա վարորդը BMW մակնիշի ավտոմեքենայով բախվել է կայանված BMW և Opel Astra մակնիշների ավտոմեքենաներին․ shamshyan.com

Օգոստոսի 28-ին, ժամը 07։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 22-ամյա Արթուր Ս-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Անդրանիկի փողոցույմ դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Երևանի բնակիչներ՝ 44-ամյա Թևոս Դ-ին պատկանող BMW մակնիշի և 32-ամյա Դավիթ Ա-ին պատկանող Opel Astra մակնիշի ավտոմեքենաներին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։

Փաստի առթիվ Ճանապարհային ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )