Երկրորդ և երրորդ նախագահների ջրերը մեկ առվով չեն հոսում
Վերջին շրջանում ընդդիմադիր ուժերը զբաղված են, ոչ թե Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ճանպարհն ուրվագծելով, այլ «փոխհրաձգությամբ»: Որ երկրորդ և երրորդ նախագահների` Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ջրերը մեկ առվով չեն հոսում, այս մասին ոչ իրենց թիմերի ներսում են թաքցնում և ոչ էլ թիմերից դուրս։ Բանն այն է, որ Ռոբերտ Քոչարյանի համակիրները Սերժ Սարգսյանին ու թիմակիցներին մեղադրում են Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելու համար։ Ընդդիմադիր այս երկու ուժերը զբաղված են մեղադրելով և հերքելով։ Արդյունքում կառավարության ղեկին շարունակում է մնալ մի մարդ, որի օր ավել մնալը ուղիղ սպառնալիք է հայկական պետականությանը։ Երկրորդ և երրորդ նախագահների միջև «փոխհրաձգությունը» սկսվեց Ռոբերտ Քոչարյանի մեծ ասուլիսից հետո, երբ երկրորդ նախագահը խոսել էր այն մասին, թե ինչու չեն համախմբվում ընդդիմադիր ուժերը։ Նույնիսկ այս ուժերը սկսել են քննադատել մեկը մյուսի նախաձեռնությունը։
Վերջերս շատ քննարկվեց Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու գործընթացը։ Ակնհայտ է, որ ոչ միայն չեն միավորվում, այլ փորձում են դիվիդենտներ շահել։