Ռադայում բացահայտել են Զելենսկու հետ կապված Թրամփի ծրագիրը

Վաշինգտոնը այլընտրանք է փնտրում Վլադիմիր Զելենսկուն, մեջբերում է Ռադայի պատգամավոր Մարիանա Բեզուգլյան։ Այս մասին գրում է Ria Novosti-ն։

«Հող են նախապատրաստում Զելենսկուն ավելի հարմար թեկնածուով փոխարինելու համար», – պնդում է նա։

Այսպես են մեկնաբանվել հաղորդագրություններն այն մասին, որ ամերիկացիները բանակցություններ են վարում ուկրաինացի քաղաքական գործիչների հետ՝ Կիևի ղեկավարի վրա ճնշում գործադրելու համար՝ Ուկրաինայում հրադադարի և ընտրությունների վերաբերյալ։

«Այս բոլոր քայլերը ուղղված են նրան, որ նախագահի աթոռին նստեցնեն հարմար թեկնածուի։ Չեմ բացառում, որ Զելենսկուն կփորձեն ֆիզիկապես հեռացնել», – հավելել է պատգամավորը։

Իր հերթին, ուկրաինացի քաղաքագետ Յուրի Ռոմանենկոն նույնպես դիտարկում է ֆիզիկապես վերացնելու սցենարը։

Share This