Երկրաշարժ Ճապոնիայում, կան տուժածներ
Առնվազն 11 մարդ է տուժել Ճապոնիայի կենտրոնական մասում գտնվող Ֆուկուի պրեֆեկտուրայում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով։ Այս մասին հայտնում է Kyodo լրատվական գործակալությունը։ Տուժածներից երկուսը եղել են երեխաներ։ Տեղական իշխանությունները, ի դեպ, իրազեկել են, որ շաբաթվա ընթացքում Ֆուկուիում հնարավոր է նոր երկրաշարժ։ Այդ շրջանում գործող ատոմային էլեկտրակայանը շարունակում է գործել առանց արտակարգ որեւէ միջադեպի։ Ցունամիի վտանգ չկա։